ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Խնդիրներիդ լուծումները... երազներում
Հոգեբանները բացահայտել են անհավանական մի փաստ. երբ ջանում ես լուծում տալ քեզ անհանգստացնող որևէ խնդրի, մի փոքր ննջելը լավագույն մարտավարությունն է: Ուղեղդ, որը սովորաբար անջատվում է այդ ժամանակ, իրականում հակված է ամենախելամիտ որոշումներ կայացնելուն... մինչ դու քնած ես:
Խնդիրներ հաղթահարելը շատ հեշտ կարող է դառնալ: Պարզվում է, որ մենք կարող ենք տարբերակներ գտնել անլուծելի թվացող խնդիրների համար քնած ժամանակ, ավելին՝ այդ լուծումները հաճախ ավելի խելամիտ են, քան սթափ ժամանակ ծնվածները: Ինչո՞ւ: Որովհետև, գիտնականների հավաստմամբ, երազող ուղեղն ունակ է ավելի հեշտությամբ արթնացնել իր երևակայության շերտերը, ինչն էլ հանգեցնում է ավելի նորարարական լուծումների ի հայտ գալուն: «Երբ քնած ես, ուղեղի նախադիմային շերտն անջատվում է,- բացատրում է հոգեբան Դերդրե Բարեթը: - Սա այն հատվածն է, որը պատասխանատու է տրամաբանության համար և այն իր վրա է կրում կենցաղային խնդիրների ճնշումները: Երբ այս հատվածն անջատված է, դու դուրս ես կաղապարներից և, հետևաբար, ավելի ճկուն` խնդիրներին համապատասխան լուծում գտնելու»:
Այս պահին հավանաբար մտաբերում ես բոլոր այն արտառոց երազները, որ ունեցել ես և փորձում հասկանալ` ինչպես պետք է դրանք վերծանել` գտնելու խնդիրներիդ լուծման բանալին: Բանն այն է, որ եթե մարզես ուղեղդ (հեշտ է. ցույց կտանք` ինչպես), ստիպված չես լինի ապակոդավորել առեղծվածային տեսարանները. փոխարենը՝ երազում կտեսնես քո հարցի լուծման կոնկրետ և հստակ տեսարանը: Օրինակ՝ կարող ես ի մի բերել այն կոնկրետ բառերը, որ պետք է ասել կյանքդ դժոխքի վերածող տնօրենիդ: Կամ որոշես այն օրը, երբ պետք է ընկերոջդ երեսին նետես ողջ ճշմարտությունը: Եվ այսպես՝ ինչ պետք է անել այս ամենին հասնելու համար: Կատարիր 3 քայլ, և ամեն ինչ կստացվի ինքնաբերաբար:
Քայլ առաջին
Նախքան անկողին մտնելը մի փոքր սկսիր մտածել խնդրիդ շուրջ: «Երբ քնելուց առաջ որևէ բանի մասին մտածում ես, դրա շուրջ երազ տեսնելու հավանականությունը մեծանում է,- ասում է «Երազների բնույթն ու գործառույթները» աշխատության հեղինակ Էրնեստ Հարթմանը: - Որքան շատ մտորես այդ ուղղությամբ, այնքան ավելի կոնկրետ կլինի երազդ»: Նույնիսկ կարող ես այն գրի առնել: Ապացուցված է` գրի առնելով, այն ամրագրվում է ուղեղումդ: Կամ որևէ իր դիր ննջասենյակումդ, որը մշտապես կհիշեցնի այդ հարցի մասին, օրինակ` ընկերոջդ լուսանկարը, եթե վիճել եք: «Այս տեխնիկան արդյունավետ է գործում այն դեպքում, երբ քեզ տանջում է մի հարց, որն ունի մեծ հուզական և զգացմունքային ֆոն. օրինակ՝ ընտանեկան խնդիրներ ունես կամ մտորում ես աշխատանքից դուրս գալու մասին: Որքան հարցը կարևոր է, այնքան մեծ է քնած ժամանակ այդ հարցին լուծում գտնելու հավանականությունը»,- հավատացնում է դոկտոր Հարթմանը:
Քայլ երկրորդ
Ննջասենյակում՝ մահճակալիդ մոտ, թուղթ ու գրիչ դիր, որ գիշերն արթնանալու դեպքում անմիջապես գրի առնես երազդ: «Ինչպես գիտես, երազներն ակնթարթային են,- ասում է Բարեթը,- հետևաբար՝ գրի առ կոնկրետ կարևոր մանրամասները՝ քո օգտագործած բառերը, ցուցադրած ժեստերը: Որքան կոնկրետ են նշումներդ, այնքան խնդրին ամբողջական լուծում գտնելն ավելի հեշտ է»:
Քայլ երրորդ
Առավոտյան պառկիր անկողնում և փորձիր վերարտադրել` ինչ ես հիշում և ինչ ես գրի առել: «Կարևոր է կոնկրետացնել որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է շուտ,- ասում է Բարեթը.- երբ արթնանում ես ու զբաղվում տարբեր գործերով, ուղեղդ լցվում է այլ տեղեկություններով, ինչը կարող է աղոտ դարձնել երազդ»:
Եվ վերջում, չմոռանաս մեկ անգամ էլ մտորել կայացրածդ որոշման շուրջ. գուցե որոշ շտկումների և լրացումների կարիք լինի. չէ՞ որ ուղեղիդ այն հատվածը, որը սովորաբար պատասխանատու է սոցիալական նորմերի համար, անջատված է եղել:
13.12.2012 Կարդացեք նաև
18.09.2020
17.05.2019
06.03.2019
18.10.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ